‘ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում պատժամիջոցներ սահմանել ընդդեմ Թուրքիայի’

1186

Ամերիկյան մի խումբ կոնգրեսականներ՝դեմոկրատներ և հանրապետականներ, ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի մի քանի հանձնաժողովների քննարկմանն են ներկայացրել  բանաձև՝ «Սանկցիաների միջոցով Ամերիկայի հակառակորդներին դիմակայելու մասին» օրենքի շրջանակներում Թուրքիայի դեմ «լիակատար կերպով պատժամիջոցներ կիրառելու», ինչպես նաև այդ երկիրը հինգերորդ սերնդի F-35 կործանիչ-ռմբարկուների ստեղծման ծրագրից դուրս թողնելու կոչով, եթե Անկարան Ռուսաստանից գնի C-400 հրթիռային համակարգեր:

Այդ մասին չորեքշաբթի տեղեկացրել է Ներկայացուցիչների պալատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի մամուլի ծառայությունը:

«Թուրքիան մեր վաղեմի դաշնակիցն է, բայց նա կանգնած է հստակ ընտրության առջև: Եթե Թուրքիան գնի ռուսաստանյան հրթիռա-զենիթային համակարգերը, ապա ԱՄՆ-ը պետք է անհապաղ պատժամիջոցներ կիրառի և Թուրքիային դուրս մղի F-35-ի ծրագրից: Երկու կուսակցությունների կոնգրեսականների կողմից ներկայացված այս բանաձևը պետք է դիտարկել որպես ԱՄՆ կոնգրեսի հստակ հայտարարությունն այն մասին, որ Թուրքիան պետք է ընտրություն կատարի՝ լինել Ռուսաստանի՞ գործընկերը, թե՞ ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներինը: Հուսով ենք, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը ճիշտ ընտրություն կկատարի, դրանից է կախված մեր միության ապագան»,- հայտարարել է բանաձևի համահեղինակներից մեկը՝ հանրապետական Մայքլ Մաքքոլը:

Փոխանցում է tass.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ճապոնիայի արքայազնին սպանելու փորձի համար ձերբակալված անձը փորձաքննության կենթարկվի’
Հաջորդ հոդվածը‘Ուզբեկստանում արդեն հասանելի են իշխանություններին քննադատող արգելափակված կայքերը’