‘ԱՄՆ հատուկ ծառայությունները գաղտնալսել են ԵՄ խոսակցությունները’

740

Monde թերթում հրապարակված լուրն այն մասին, թե ամերիկյան հատուկ ծառայությունները Ֆրանսիայում գաղտնալսել են հեռախոսային խոսակցությունները, «ճիշտ չէ և ապատեղեկատվություն է», այսօր հաղորդել է France-Presse գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլեփերի հայտարարությանը: Երկուշաբթի ֆրանսիական թերթը, վկայակոչելով ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենի՝ իր տրամադրության տակ հայտնված փաստաթղթերը, տեղեկացրել էր, որ ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության աշխատակիցները 2012 թ. դեկտեմբերի 10-ից մինչև 2013 թ. հունվարի 8-ը գաղտնալսել են ֆրանսիացիների 70,3 միլիոն հեռախոսային խոսակցություն: Այս տեղեկատվության հրապարակումից հետո Փարիզում ամերիկյան դեսպանը կանչվեց ԱԳՆ, իսկ Ֆրանսիայի վարչապետ Ժան-Մարկ Էյրոն ԱՄՆ-ից  հստակ հիմնավորումներ և բացատրություններ պահանջեց: Երկուշաբթի երկու երկրների նախագահները հեռախոսային բանակցություններ անցկացրին՝ քննարկելով ԱՄՆ-ի կողմից Ֆրանսիայի քաղաքացիներին լրտեսելու հարցը:

2010 թ. սեպտեմբերով թվագրված փաստաթղթում, որը Սնոուդենը տրամադրել է բրիտանական Guardian պարբերականին, թվարկվում են 38 դեսպանատներ և դիվանագիտական առաքելություններ, որոնք նշված են որպես ամերիկյան հատուկ ծառայությունների «նպատակակետեր»: Դրանց թվում են ԵՄ-ի, Ֆրանսիայի, Իտալիայի, Հունաստանի, Ճապոնիայի, Մեքսիկայի, Հարավային Կորեայի, Հնդկաստանի և Թուրքիայի ներկայացուցչությունները, փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Լուկաշենկո. Ադրբեջանին դուր չի գա Հայաստանի անդամակցությունը ՄՄ-ին’
Հաջորդ հոդվածը‘Հոկտեմբերի 23-ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 405.35 դրամ/դոլար’