‘Լուկաշենկո. Ադրբեջանին դուր չի գա Հայաստանի անդամակցությունը ՄՄ-ին’

956

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը դեմ չէ Հայաստանի անդամակցությանը Մաքսային միությանը, սակայն ուշադրություն է դարձնում այն փաստին, որ այդ պետությունը չլուծված տարածքային խնդիր ունի Ադրբեջանի հետ: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: «Հետևաբար՝ Ադրբեջանի կողմից հարցեր կծագեն: Որքան հասկացել եմ՝ նախագահ Իլհամ Ալիևն արդեն այդ հարցը տվել է իր ղազախստանցի գործընկերոջը: Մենք պետք է հաշվի նստենք Ադրբեջանի կարծիքի հետ»,- ասել է Բելառուսի առաջնորդը «МИР»  հեռուստատեսության եթերում: Լուկաշենկոն նաև նշել է, թե «Եվրոպան այնքան էլ չի ձգտում իր կազմում ընդգրկել նման տարածքային խնդիրներ ունեցող պետությունների»:

Հիշեցնենք, որ Մինսկում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում հոկտեմբերի 24-ին  կքննարկվի Ղրղզստանի և Հայաստանի՝ Մաքսային միություն մտնելու հարցը, փոխանցում է Росбалт-ը:

Նախորդ հոդվածը‘Facebook ընկերության ղեկավարը ԱՄՆ ամենաբարձր վարձատրվող գլխավոր տնօրենն է’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ հատուկ ծառայությունները գաղտնալսել են ԵՄ խոսակցությունները’