‘ԱՄՆ հետախուզությունը ճշտում է թալիբների առաջնորդի մահվան լուրը’

1966

ԱՄՆ հետախուզությանը մի քանի օր է հարկավոր՝ հարյուր տոկոսանոց ճշգրտությամբ հաստատելու «Թալիբանի» առաջնորդ Ախթար Մանսուրի ոչնչացման լուրը: Այդ մասին հայտարարել են Վաշինգտոնում:

Ընդ որում ՝ թե՛ աֆղանական հետախուզությունը և թե՛ թալիբներն իրենք հաստատել են մոլլայի մահվան լուրը:

Ամերիկյան անօդաչու սարքը նրա ավտոմեքենան ոչնչացրել է Պակիստանի և Աֆղանստանի սահմանին:

 Պակիստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի օդային գործողությունն անվանել է ինքնիշխանության խախտում՝ նշելով, որ Վաշինգտոնը նույնիսկ չի զգուշացրել նախապատրաստվող գրոհի մասին:

Մինչդեռ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին պնդում է, որ այդ թեմայով երկար բանակցություններ են վարել Պակիստանի և Աֆղանստանի հետ, և երկու երկրների ղեկավարներն էլ տեղյակ են եղել օդային գործողությանը: Պակիստանյան ԶԼՄ-ների տվյալներով՝ Վաշինգտոնն իսկապես էլ տեղեկացրել է Իսլամաբադին և Քաբուլին, սակայն՝ գրոհից հետո միայն:

Մոլլա Մանսուրը «Թալիբանի» ղեկավարումն ստանձնել էր մի քանի տարի առաջ, իր նախորդի՝ Մոլլա Օմարի մահվանից հետո, որին նույնպես, ըստ մի քանի տվյալների, ոչնչացրել են անօդաչուի հարվածով: Փոխանցում է euronews-ը:

Ըստ Interfax-ի՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նույնպես հաստատել է, որ ամերիկյան ռազմական կործանիչները ոչնչացրել են աֆղանական «Թալիբան» խմբավորման ղեկավար Ախթար Մանսուրին:

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ վարչապետ. Տարածքը մնում է տարածք` անկախ չափերից, բայց հարցն ավելի շատ հոգեբանական է’
Հաջորդ հոդվածը‘Մարկեսի աճյունը վերահուղարկավորել են Կոլումբիայում’