ԱՄՆ նախագահի պահակախմբին կծած գամփռը կապրի Բայդեննների ընտանիքի բարեկամների մոտ

512

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի շունը՝ Մեյջորը, որը չկարողացավ ընտելանալ Սպիտակ տանը ապրելուն, կտեղավորվի Բայդենների բարեկամների մոտ, հայտարարել է առաջին տիկնոջ պաշտոնական ներկայացուցիչը։

Ավելի վաղ Բայդենի մամուլի քարտուղար Ջեն Փսակին տեղեկացրել է, որ Մեյջոր շունը վարժեցման դասընթաց է անցնում և տեղափոխվել է իրեն ծանոթ միջավայր Դելովեր նահանգում։

Դրանից առաջ ԶԼՄ-ները նախագահական թիկնազորի աշխատակիցների էլեկտրոնային նամակներն են հրապարակել այն մասին, որ Մեյջորը, փաստորեն, ամեն օր կծել է մարդկանց։ ԶԼՄ-ներն ուշադրություն են դարձրել այն փաստին, որ Սպիտակ տունը հաղորդել է ընդամենը երկու այդպիսի «աննշան» միջադեպերի մասին, թեև դատելով աշխատակիցների նամակներից՝ դրանք շատ ավելին են եղել։

Բայդենը Սպիտակ տուն է եկել երկու գերմանական գամփռներով՝ տարեց Չեմպի, որը սատկել է այս տարվա հունիսին, և երիտասարդ Մեյջորի հետ։ Դեկտեմբերին Բայդենը տեղեկացրել է, որ բարեկամներից նվեր է ստացել գերմանական գամփռի ձագի՝ Կոմանդեր անունով։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԴիվանագետ․ Ռուսաստանը թույլ չի տա ՆԱՏՕ-ի ենթակառույցները տեղակայել Վրաստանում
Հաջորդ հոդվածըՀոնդուրասի նախագահական ընտրություններում հաղթող է ճանաչվել Սիոմարա Կաստրոն