‘ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այցելել է Բեռլին’

790

Բարաք Օբաման, որպես ընտրված նախագահ՝ առաջին անգամ այցելելով Բեռլին՝ ելույթ է ունեցել Գերմանիայի մայրաքաղաքի խորհրդանիշերից մեկի՝ Բրանդենբուրգյան դարպասների հրապարակում: Ամերիկյան նախագահի այցի կապակցությամբ անվտանգության աննախադեպ միջոցներ են ձեռնարկվել, արգելափակվել են փողոցները,և սհամանափակվել քաղաքացիների տեղաշարժի հնարավորությունը, նույնիսկ նրանց, ովքեր հրապարակ էին ուզում հասնել՝ նախագահին տեսնելու համար, փոխանցում է euronews-ը:

Բարաք Օբաման, փաստորեն, առաջին ամերիկացի նախագահն է, որ Բրանդենբուրգյան դարպասների արևելյան կողմից ուղերձ է հղել բեռլինցիներին: Իր ելույթի սկզբում նա հիշել է 1953 թ. Բեռլինյան ապստամբության մասնակիցներին: «Այսօր՝ անարդարության դեմ ընդվզումից 60 տարի անց, մենք հիշում ենք հունիսի 17-ի հերոս արևելագերմանացիներին, երբ պատը վերջնականապես փլուզվեց, և երազանքներն իրականություն դարձան: Նրանց հերոսական օրինակը մեզ հիշեցնում է, որ իշխանությունը զինվորականների ձեռքում չէ և ոչ էլ՝ կառավարությունների: Այն քաղաքացիների ձեռքում է, և նրանք են որոշում՝ լինի՞ պատը, թե՞ ոչ: Մենք չենք կարող թելադրել, թե ինչ արագությամբ փոփոխություններ տեղի ունենան աշխարհի տարբեր անկյուններում, օրինակ՝ արաբական աշխարհում: Բայց  «ոչինչ չենք կարող անել»-ն էլ չի կարող արդարացում լինել մեզ համար: Ներկա դարում քաղաքացիները երազում են միանալ ազատ աշխարհին, և նրանք մեր աջակցության կարիքն ունեն: Ինչ-որ իմաստով՝ նրանք բոլորը բեռլինցիներ են»,- ասել է Օբաման:

Նախորդ հոդվածը‘Աշոտ Սարգսյան. Բռնապետությունից ժողովրդավարության անցման այլ ձեւ չկա, քան բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունը’
Հաջորդ հոդվածը‘Մխիթարյանին նաեւ Վիեննայում է տեսնող եղել’