‘ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ընդունել է «Մագնիտսկու ցուցակի» մասին բանաձեւը ‘

971

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է «Մագնիտսկու օրենքը», միաժամանակ չեղյալ համարելով Ջեքսոն-Վենիկի ուղղումը: Օրինագիծը այցագրային պատժամիջոցներ է սահմանում այն ռուսաստանցիների նկատմամբ, որոնք, ենթադրաբար, մեղսակից են քննչական մեկուսարանում իրավաբան, քաղաքական նկատառումներով ազատազրկված Սերգեյ Մագնիտսկու մահվան մեջ:

Այժմ փաստաթուղթը պետք է ներկայացվի Սենատի քննարկմանը: Նախագահ Բարաք Օբաման կարող է ստորագրել օրենքը մինչեւ տարեվերջ, ինչից հետո այն ուժի մեջ կմտնի:

Ռուսաստանն արդեն հայտարարել է, որ ԱՄՆ իշխանությունների կողմից «Մագնիտսկու ցուցակի» ընդունմանը կպատասխանի կոշտ միջոցներով:

Մինչ այժմ «Մագնիտսկու ցուցակ» է սահմանել Եվրոպայի խորհրդարանը: 

Նախորդ հոդվածը‘Գվարդիոլան դեկտեմբերին կքննարկի առաջարկները’
Հաջորդ հոդվածը‘Պաղեստինցիները գերի են վերցրել իսրայելցի օդաչուների ‘