ԱՄՆ-ն ամերիկացիներին խորհուրդ է տալիս հեռանալ Ուկրաինայից և չմեկնել Ռուսաստան

411

ԱՄՆ պետքարտուղարությունը Ուկրաինայի դեսպանատանն աշխատող ամերիկացիների ընտանիքներին հրահանգել է լքել այդ երկիրը՝ Ռուսաստանի կողմից ռազմական գործողությունների սպառնալիքի պատճառով, բացի այդ՝ դեսպանատան վարձու աշխատակիցներին թույլ է տրվել հեռանալ իրենց կամքով, ասվում է պետքարտուղարության հայտարարության մեջ։

Պետքարտուղարությունը Ուկրաինայում գտնվող ամերիկացիներին խորհուրդ է տվել երկրի տարածքը լքել կոմերցիոն չվերթներով։

Բացի այդ,կիրակի օրը պետքարտուղարությունը թարմացրել է ամերիկացիների՝ Ռուսաստան չմեկնելու վերաբերյալ իր հորդորը։ Ամերիկյան քաղաքացիներին խորհուրդ է տրվում չմեկնել Ռուսաստան՝ Ուկրաինայի հետ սահմանին լարվածության, անձնական անվտանգության սպառնալիքի, ինչպես նաև կորոնավիրուսի տարածման պատճառով։ Փաստաթղթում նշվում է, որ ծանր իրավիճակում հայտնված ամերիկացիներին օգնելու՝ դեսպանատան հնարավորությունները սահմանափակ են։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՄանուել Պետրոսյանը՝ շախմատի Հայաստանի չեմպիոն
Հաջորդ հոդվածըՊեկին ժամանողներին պահում են «փուչիկների» մեջ