Պեկին ժամանողներին պահում են «փուչիկների» մեջ

295

Չինաստան` Օլիմպիական խաղերի ժամանած առնվազն 72 օտարերկրացու մոտ COVID-19-ի թեստի դրական արդյունք է գրանցվել, հայտնել է Interfax-ը։ Նշվում է, որ հունվարի 4-ից հունվարի 22-ն ընկած ժամանակահատվածում Պեկինի օդանավակայանում թեստավորումից հետո 39 մարդու մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, ևս 33 հոգու մոտ COVID-19 է հայտնաբերվել ավելի ուշ՝ ամենօրյա թեստավորման ժամանակ։

Այս բոլոր մարդիկ մարզական թիմերի ներկայացուցիչներ են, մարզիկների շրջանում դեռևս ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել։

Արտերկրից Պեկին ժամանողներին տեղադրում են, այսպես կոչված, «փուչիկների» մեջ՝ փակ տարածքներում, որոնք նախատեսված են Օլիմպիական խաղերի ընթացքում մնալու համար։ Նրանց թույլ չեն տալիս հեռանալ։

Պեկինի Օլիմպիական խաղերը տեղի կունենան փետրվարի 4-ից 20-ը։ Երկրի իշխանությունները հայտարարել են, որ պատրաստ են «ձեռնարկել ամենավճռական և խիստ միջոցները՝ արգելափակելու վիրուսի փոխանցման շղթան»։

Նախորդ հոդվածըԱՄՆ-ն ամերիկացիներին խորհուրդ է տալիս հեռանալ Ուկրաինայից և չմեկնել Ռուսաստան
Հաջորդ հոդվածըԿորոնավիրուսի համավարակ․ «լավատեսական» կանխատեսում