‘ԱՄՆ-ն եւ ՌԴ-ն համաձայնության են եկել սիրիական հարցում’

1037

Ռուսաստանի եւ ԱՄՆ արտաքին գերատեսչությունների պատասխանատուներ Սերգեյ Լավրովն ու Ջոն Քերրին համաձայնության են եկել սիրիական հարցի շուրջ. կողմերը հանդես են եկել հակամարտության քաղաքական կարգավորման, ռազմական չմիջամտության եւ Սիրիայից քիմիական զենքի դուրս բերման, կամ՝ մինչեւ 2014 թվականի կեսերը դրա ոչնչացման օգտին:

«Բնականաբար, համաձայնեցված մոտեցումներում ուժի կիրառման մասին խոսք չի կարող լինել, խոսք չի գնում նաեւ ավտոմատ պատժամիջոցների մասին»,- հայտարարել է Լավրովը՝ Ժնեւում կայացած բանակցությունների ավարտից հետո:

Բացի դա, Քիմիական զենքի արգելման կազմակերպության՝ Սիրիայի անդամակցության մասին ռուս-ամերիկյան համատեղ պլանի հիման վրա կկազմվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւ: Բանաձեւը՝ սիրիական կողմից դրա պահանջները չկատարելու դեպքում ենթադրելու է ուժի կիրառում:  

Ընդդիմադիր՝ «Սիրիական ազատ բանակը» բանակցությունների արդյունքների հրապարակումից գրեթե անմիջապես հետո հայտարարել է, որ չի ճանաչում ռուսական նախաձեռնությունը, (հենց Ռուսաստանն է հանդես եկել Սիրիային՝ միջազգային վերահսկողությամբ քիմիական զենք փոխանցելու գաղափարով), եւ մերժել է ռուս-ամերիկյան փոխզիջումը: Արեւմուտքի առաջատար երկրներն ու ՄԱԿ-ը արդեն հայտարարել են Լավրով-Քերրի պլանին՝ իրենց աջակցության մասին: Հաղորդում է РИА Новости –ն: 

Նախորդ հոդվածը‘Շաբաթվա համառոտ ամփոփում ‘
Հաջորդ հոդվածը‘Փաստաբանների պալատի նախագահ է ընտրվել Արա Զոհրաբյանը’