‘Շաբաթվա համառոտ ամփոփում ‘

1057

Անցնող շաբաթը լի էր ամենատարբեր իրադարձություններով:

Շաբաթվա սկզբում Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը իր էջում գրեց, որ Հայաստանի հետ ասոցացման համաձայնագիրը գուրս է գալիս իրենց օրակարգից, շեշտելով, որ իրենք աշխատում են Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի հետ: 

Սեպտեմբերի 10-ը սկսվեց Երևանի ավագանու նիստին մասնակցել ցանկացող  ակտիվիստների և ոստիկանների միջև բախմամբ, որի հետևայնքով ակտիվիստներին բերման ենթարկեցին ոստիկանություն: 

Նույն օրվա ընթացում տեղի ունեցավ նաև ՀԱԿ 4 ակտիվիսների դատական նիստը, որի ժամանակ ներկայացված Տիգրան Առաքելյանի ազատ արձակման միջնորդությունը կրկին մերժվեց: Հայտարարությամբ հանդես եկան ԲՀԿ, Ժառանգություն, ՀՀԿ և ՀԱԿ խմբակցությունները, ովքեր միանալով միջնորդությանը՝ կոչ արեցին անհապաղ ազատ արձակել Տիգրան Առաքելյանին և վերացնել ազատազրկման սպառնալիքը մյուս ակտիվիստների նկատմամբ: 

Դատական նիստին հաջորդեց ակցիան նախագահական նստավայրի դիմաց, որտեղ ակտիվիստները արտահայտեցին իրենց անհամաձայնությունը Սերժ Սարգսյանի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու որոշման վերաբերյալ: 

Օրը ավարտվեց տխուր լուրով. «Հրազդան» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը՝ 0:1 հաշվով պարտվեց Դանիայի հավաքականին: Չնայած, որ Հայաստան- Դանիա նախորդ հանդիպումը ավարտվել էր 4:0 հայերի հաղթանակով:

Որքան էլ, որ տարօրինակ է, ձերբակալվել է ՀՀ Պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետի տեղակալ գնդապետ Դավիթ Դավթյանը, ով մահացած զինվորի ծնողից պահանջել և ստացել է 1000 ԱՄՆ դոլարի չափով կաշառք: 

Սեպտեմբերի 12-ին Ստրասբուրգում՝ Եվրախորհրդարանի նիստի ընթացքում, ելույթ ունեցավ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, ով խոսեց Ռուսաստանի կողմից իրակացված սպառնալիքների մասին, նշելով, որ Եվրամիությունը միշտ պատրաստ է կանգելու այն պետությունների կողքին, ովքեր կենթարկվեն անհարկի ճնշումների, ինչպես նաև, որ նման տեսակի գործողությունները հստակ խախտում են այն սկզբունքները, որոնք ընդունվել են եվրոպական բոլոր երկրների կողմից: 

Ոստիկանության ապօրինի գործողություններին  արձագանքեց միջազգային հեղիանակավոր Human Rights Wathch իրավապաշտպան կազմակերպությունը՝ նամակ ուղղելով Ոստիականպետ՝ Վ. Գասպարյանին, և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ՝ Վ. Շահինյանին՝ կոչ անելով ձեռնարկել բոլոր միջոցները՝ բացահայտելու ցուցարարների նկատմամբ հարձակումները և պատասխանատվության ենթարկելու հանցագործներին: 

Այս խնդրին  անդրադարձավ նաև ԱՄՆ դեսպանատունը, ով հայտարարություն է տարածեց՝ դատապարտելով Հայաստանում քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ սպառնալիքները և հարձակումները: 

Գիշերը՝ ժամը երեքի սահմաններում, դժբախտ պատահար տեղի ունեցավ Սոչի-Երևան ավտոճանապարհին, որի հետևանքով 15 քաղաքացիներից 5-ը զոհվեցին: 

Սեպտեմբերի 13-ին  քաղաքացիական ակտիվիստների դեմ կատարված հարձակումների վերաբերյալ կոչով  հանդես եկավ ԵՄ պատվիրակությունը, ով ՀՀ իշխանություններին դիմեց շուտափույթ և վճռական քայլել ձեռնարկել այդ գործողություններն իրականացնողներին առանց հապաղման պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: 

Աղվան Հովսեփյանը իր հայրենիքին 6 տարի «ծառայելուց» հետո հրաժեշտ տվեց գլխավոր դատախազի պաշտոնին՝ հրաժեշտի արարողության ավարտին համբուրելով գլխավոր դատախազության դուռը: Նրան փոխարինելու պարտականությունները դրվեց գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանի վրա: 

Սեպտեմբերի 13-ին Երևանում կայացած հանդիպման ժամանակ Շտեֆան Ֆյուլեն հայտարարեց, որ նոյեմբերին կայանալիք գագաթնաժողովում Հայաստանը չի նախաստորագրի Ասոցացման համաձայնագիրը՝ հատկապես Եվրամիության հետ Մաքսային միությանը միանալու հայտարարությունից հետո: Նա նաև հավելեց, որ մտադիր է ստորագրել Ասոցացման պայմանագիրը Ուկրաինայի հետ և նախաստորագրել Վրաստանի ու Մոլդովայի հետ: 

Այս հարցի վերաբերյալ Ֆրանսիայի դեսպանը նշեց.- «Եվրամիությունը ցանկանում է, որպեսզի Հայաստանը շարունակի մնալ եվրոպական օրակարգում, բոլորը դա գիտեն, միայն Ֆրանսիան չէ, որ գիտի, կլինեն քննարկումներ, կլինեն հանդիպումներ, կլինեն բանակցություններ:  Համաձայն ասացվածքի՝ կապրենք, կտեսնենք:» 

Սեպտեմբերի 14-ին մեկնարկեց Փաստաբանների պալատի նախագահի ընտրությունները: Արդյունքները հայտնի կդառնան այսօր՝ ուշ երեկոյան:

Այսպիսինն էին այս շաբաթվա հիմնական իրադարձությունները:

Մարիամ Մուրադյան

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը նորից Մոսկվա է մեկնում’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ն եւ ՌԴ-ն համաձայնության են եկել սիրիական հարցում’