‘ԱՄՆ-ն ողջունում է է Դավութօղլուի այցը Հայաստան’

740

ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Ջեն Փսակին, դեկտեմբերի 11-ին ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հայաստանյան այցին՝ ասել է, որ ԱՄՆ-ը ողջունում է այն, և հույս է հայտնել, որ այցը տարածաշրջանային առաջնորդների միջև երկխոսության հնարավորություն կընձեռի, տեղեկացնում է 7or.am-ը:

Ըստ Փսակիի՝ ԱՄՆ–ը շարունակում է հորդորել Թուրքիային և Հայաստանին՝ վավերացնելու արձանագրությունները և հասնելու շոշափելի արդյունքների, այդ թվում՝ սահմանի բացմանը, որը կնպաստի երկու երկրների միջև կապերի ամրապնդմանը, աշխատատեղերի և ժողովուրդների համար նոր հնարավորությունների ստեղծմանը:

Նախորդ հոդվածը‘«Մարիոթ»-ի դիմաց ցույցն ավարտվեց’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կայցելի Հայաստան’