‘ԱՄՆ-ն պատրաստ է Իրաքի իրադրության վերաբերյալ երկխոսել Իրանի հետ’

848

ԱՄՆ-ը քննարկում է Իրանի հետ ուղիղ բանակցություններ սկսելու հնարավորությունը՝ Իրաքում սուննի գրոհայինների կողմից աճող սպառնալիքին դիմակայելու վերաբերյալ:

Ինչպես BBC-ին հայտնել է ամերիկյան իշխանությունների ներկայացուցիչը, Թեհրանի հետ բանակցությունների հնարավորությունը քննարկվում է բարձր մակարդակով, և որոշ տեղեկություններով՝ դրանք կարող են սկսվել այս շաբաթ:

Առայժմ հայտնի չէ, թե ինչ ձևաչափով կլինեն քննարկումները, սակայն հնարավոր տարբերակներից մեկը, ըստ ամերիկացի պաշտոնյաների՝ հանդիպումն է Վիեննայում միջուկային բանակցությունների ընթացքում:

Եթե նման երկխոսությունն իրոք սկսվի, ապա դա առաջընթաց ամենամեծ քայլը կլինի երկու վաղեմի հակառակորդների հարաբերություններում: Վաշինգտոնը բազմիցս մեղադրել է Իրանին հարևան Իրաքում հակասություններ հրահրելու մեջ, սակայն այժմ երկու կողմերն էլ շահագրգռված են իսլամիստ-գրոհայինների առաջխաղացումը կասեցնելու հարցում:

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին շաբաթ օրը հայտարարել է, որ իր կառավարությունը բաց է Իրաքի հարցով բանակցելու ԱՄՆ-ի հետ, և ինքն ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այդ թեմայով նամակներ են փոխանակում:

Նախորդ հոդվածը‘Ռոսստանդարտ. Ժանյակավոր ներքնազգեստը Ռուսաստանում ոչ ոք չի արգելել, Հայաստանում նույնպես չեն արգելի’
Հաջորդ հոդվածը‘Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Արշակունյաց պողոտայի և Գ. Նժդեհի փողոցի խաչմերուկում’