‘ԱՄՆ-ն 1 մլրդ դոլար օգնություն կտրամադրի Ուկրաինային’

767

ԱՄՆ-ն պլանավորում է Ուկրաինային հատկացնել վարկային երաշխիքներ՝ 1 մլրդ դոլարի չափով՝ միեւնույն ժամանակ դիտարկելով այլ ուղիղ ֆինանսական օգնություն տրամադրելու տարբերակները: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին՝ հիշեցնելով, որ դեռ մոտ 1.5 մլրդ դոլար պետք է տրամադրի Եվրամիությունը՝ չհաշված միջազգային ֆինանսական ընկերությունների կողմից տրապադրվող վարկերը:

Քերին նշել է նաեւ, որ ԱՄՆ-ի տեսանկյունից՝ անհրաժեշտ է տրված տնտեսական աջակցության միջոցով «անհապաղ առաջ շարժվել»:  «Ուկրաինայի նոր իշխանությունները պետք է առանց ուշացման անցնեն տնտեսական բարեփոխումներ իրականացնելու, կաշառակերության դեմ պայքարի, ազատ եւ արդար ընտրությունների կազմակերպման աշխատանքներին»,- նշել է ԱՄՆ պետդեպարտամենտի ղեկավարը: Փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘«Դեմ եմ» նախաձեռնությունը բարձրաձայնում է հետապնդումների և ճնշումների մասին’
Հաջորդ հոդվածը‘Խաչիկյանի գործով դատավորը հիշել է, որ ամբաստանյալի հետ համակուրսեցիներ են և ինքնաբացարկ է հայտնել’