‘ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատունը դիմել է միջազգային հանրությանը` Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու պահանջով’

1112

ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատունը դիմել է միջազգային հանրությանը` Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու պահանջով: Այդ մասին ասվում է ԱՄՆ-ում ԱՀ դեսպանատան հայտարարության մեջ:

Ադրբեջանական դիվանագիտական գերատեսչությունն իր պահանջը բացատրում է հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում իրավիճակի սրմամբ, որի համար իբր պատասխանատվություն է կրում  հայկական կողմը:

Նշենք, որ հուլիսի 28-ից օգոստոսի 4 –ը Ադրբեջանի դիվերսիոն գործողությունների պատճառով թեժացել է իրավիճակը շփման գծում, ինչի հետևանքով Ադրբեջանը կորցրել է ավելի քան 25 զինվոր, իսկ հայկական կողմը`6:

Նախորդ հոդվածը‘Քրիստինե Խանումյան. Կռիվ գնալու և կռիվ-կռիվ խաղալու ժամանակները’
Հաջորդ հոդվածը‘Սեյրան Օհանյան. Խաղաղապահներ տեղակայելու կարիք չկա’