‘ԱՄՆ-ում Ասանժին նոր մեղադրանք են առաջադրել. նրան սպառնում է 180 տարվա ազատազրկում’

1265

ԱՄՆ արդարադատության նախարարությունը նոր մեղադրանքներ է հարուցել Ջուլիան Ասանժի դեմ, արդեն 17 կետերով: Դրանց մեջ մտնում է նաև գաղտնի փաստաթղթերի հրապարակումը, որը, WikiLeaks-ի հիմնադրի կարծիքով՝ պաշտպանված է ԱՄՆ սահմանադրության՝ խոսքի ազատությունը երաշխավորող լրացված դրույթով:

WikiLeaks-ի հիմնադրին մեղադրում են նաև տեղեկատվության ապօրինի ստացման և հրապարակման համար, ինչը հարվածի տակ է դնում երկրի անվտանգությունը:

Նման տեղեկությունների թվին են պատկանում, օրինակ, Իրանում, Չինաստանում և Սիրիայում աշխատող գործակալների անունները, որոնք կարող էին հրապարակվել WikiLeaks-ում:

Նախկինում Ասանժին ընդամենը մեկ մեղադրանք էր ներկայացվել՝ հետախուզության նախկին վերլուծաբան Բրեդլի Մենինգի (այժմ, սեռափոխությունից հետո՝ արդեն Չելսի Մենեինգ) հետ դավադիր պայմանավորվածության՝ Պենտագոնի համակարգչային ցանցը կոտրելու և գաղտնի տեղեկություններ ձեռք բերելու նպատակով:

Արդարադատության նախարարության պաշտոնական ներկայացուցիչների խոսքերով՝ Ասանժին ներկայացված մեղադրանքի յուրաքանչյուր կետով պատիժը կազմում է 10 տարի:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Մոուրինյոն մերժել է Ռոնալդուին’
Հաջորդ հոդվածը‘Զիդանը 600 միլիոն եվրո կստանա տրանսֆերների համար’