ԱՄՆ-ում թույլ կտան պատվաստանյութի երրորդ ներարկումը

380

ԱՄՆ-ի սննդամթերքի և դեղորայքի որակի հարցերով առողջապահության նախարարությանը և սոցիալական ծառայություններին կից վարչությունը ծրագրել է նոյեմբերի 19-ին երկրի ողջ մեծահասակ բնակչությանը թույլ տալ ստանալ Covid-19-ի դեմ պատվաստանյութի երրորդ չափաբաժինը։

Այդ մասին հաղորդել է Politico պարբերականը՝ հղում անելով աղբյուրներին։

Նշվում է, որ այդ որոշումը թույլ կտա հասանելի դարձնել երրորդ պատվաստումը միլիոնավոր ամերիկացիների համար, ինչը հատկապես կարևոր է ձմեռային արձակուրդների շրջանում։ Կօգտագործվեն Pfizer, BioNTsch, Moderna ընկերությունների պատվաստանյութերը։

Մինչ այս որոշումը բուստերային պատվաստումն առաջարկվում էր միայն բնակչության խոցելի խավերին։

Ավելի վաղ ամերիկյան Pfizer ընկերության գլխավոր տնօրեն Ալբերտ Բուրլան հայտարարել էր, կորոնավիրուսային վարակի դեմ վերապատվաստումը անհրաժեշտ կլինի անցնել համարյա ամեն տարի։ Նա նշել է, որ անհրաժեշտ է հետևել բուստերային ներարկում ստացած մարդկանց վիճակին վեց ամսից հետո՝ հասկանալու համար, թե երբ է նրանց մոտ իջնում պաշտպանության մակարդակը, և իրենք կարիք ունեն պատվաստանյութի նոր չափաքանակի։

Փոխանցում է lenta.ru-ն։

Նախորդ հոդվածըԱվստրիայի խորհրդարանը թույլ է տվել դատելու նախկին կանցլերին
Հաջորդ հոդվածըՖրանսիայի ԱԳՆ-ն Լուկաշենկոյին անվանել է բռնապետ և մեղադրել պատանդառության մեջ