Ֆրանսիայի ԱԳՆ-ն Լուկաշենկոյին անվանել է բռնապետ և մեղադրել պատանդառության մեջ

383

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին բռնապետ է անվանել և հայտարարել է, որ նա պատանդներ է պահում։

«Այդպիսով, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է հնարավորություն ունենա դիմելու Ալեքսանդր Լուկաշենկոյին, որպեսզի վերջինս դադարեցնի իր զազրելի և հանցավոր նախաձեռնությունը (միգրացիոն ճգնաժամը բելառուսա-լեհական սահմանին)։ Դա պատանդառություն է։ Լուկաշենկոն սովոր է դրան։ Այդ նա էր կազմակերպել ինքնաթիռի առևանգումը, ճնշում էր բնակչությանը, գողանում էր ընտրությունները։ Նա բռնապետ է»,- հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը։

Այդ կապակցությամբ Լը Դրիանը հավելել է, որ Լեհաստանի հետ սահմանին ներկայումս «բռնապետի կողմից միգրանտներին գործիքի վերածելու» գործընթաց է տեղի ուենում։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԱՄՆ-ում թույլ կտան պատվաստանյութի երրորդ ներարկումը
Հաջորդ հոդվածըՄԻԵԴ-ը հրաժարվել է կարանտինը համեմատել ազատազրկման հետ