ԱՄՆ-ում հետաքննում են Թրամփի գործով Կոլորադոյի դատավորներին ուղղված սպառնալիքները

217

ՀԴԲ-ն և Դենվերի ոստիկանությունը հետաքննում են Կոլորադո նահանգի գերագույն դատարանի դատավորներին ուղղված սպառնալիքները, որոնք որոշել են, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը չի կարող մասնակցել փրայմերիզին այդ նահանգում։

Այդ մասին հաղորդել է Axios կայքը՝ հղում անելով Դենվերի ոստիկանությանը և ՀԴԲ-ին։

«Մենք ակտիվորեն կհետաքննենք ցանկացած սպառնալիք կամ բռնության կիրառում, որ կգործեն ծայրահեղական հայացքներ կրողները կամ իրենց արարքներն արդարացնողները՝ անկախ դրդապատճառներից»,- ասվում է ՀԴԲ-ի հայտարարության մեջ։

Axios-ի տեղեկություններով՝ Կոլորադոյում Թրամփի՝ փրայմերիզին մասնակցությունն արգելող որոշումը տեղի էր տվել համացանցում ագրեսիվ հռետորաբանության դատավորների հասցեին։

Նախորդ հոդվածըԻրանի ԿԲ ղեկավարը մեկնել է Մոսկվա
Հաջորդ հոդվածըԻրանի ԱԳՆ-ն դատապարտել է Սիրիայում Իսրայելի գործողությունները