Իրանի ԿԲ ղեկավարը մեկնել է Մոսկվա

162

Իրանի կենտրոնական բանկի ղեկավար Մոհամադ Ռեզա Ֆարզինը երկօրյա այցով մեկնել է Մոսկվա։

Այդ մասին հաղորդել է ISNA գործակալությունը։

Այցի ընթացքում Ֆարզինը մտադիր է հանդիպել ՌԴ ԿԲ ղեկավար Էլվիրա Նաբիուլլինայի հետ։

Գործակալության տվյալներով՝ բանակցությունների գլխավոր թեման կլինի համագործակցության աշխուժացումը ֆինանսա-բանկային ոլորտում և հարաբերությունների ամրապնդումը երկու գերատեսչությունների միջև՝ Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև երկուշաբթի օրը կնքված պայմանագրի համաձայն։

Իրանական պատվիրակության կազմում են նաև ազգային երկու բանկերի տնօրեններ։

Նախորդ հոդվածըՆեթանյահուն Գազայում խաղաղության համար երեք պայման է նշել
Հաջորդ հոդվածըԱՄՆ-ում հետաքննում են Թրամփի գործով Կոլորադոյի դատավորներին ուղղված սպառնալիքները