‘ԱՄՆ-ում ձերբակալված լեյտենանտը ծրագրել էր «ոչնչացնել քաղաքակրթությունը»’

1030

ԱՄՆ առափնյա պահպանության լեյտենանտը, որը ծառայություն էր անցկացնում Վաշինգտոնում, ձերբակալվել է ահաբեկչական գործողություն նախապատրաստելու կասկածանքով:

49-ամյա Քրիստոֆեր Փոլ Հեսոնի տանը խուզարկություն է կարտարվել, որի ընթացքում իրավապահները հայտնաբերել են մի քանի հազար փամփուշտ և 15 միավոր հրազեն, հաղորդել է CNN-ը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ Հեսոնը ծրագրել էր հարձակումներ քաղաքացիական անձանց, քաղաքական գործիչների ու լրագրողների վրա: Ընդ որում՝ նա ծրագրել էր քաղաքացիական անձանց սպանել այն մասշտաբներով, ինչը դեռ չի եղել ամերիկյան պատմության ընթացքում:

Հեռուստաալիքը նաև տվյալներ ունի, որ լեյտենանտին ոգեշնչել է աջակողմյան ծայրահեղական Անդերս Բրեյվիքի օրինակը, որն ահաբեկչական գործողություն էր իրականացրել 2011 թ. հուլիսին Նորվեգիայում՝ սպանելով 77 մարդու:

Փոխանցում է newsru.com-ը:

Նախորդ հոդվածը‘Վենեսուելա. Amnesty International-ը մեղադրում է’
Հաջորդ հոդվածը‘Սենատոր Բեռնի Սանդերսը Թրամփին անվանել է «ռասիստ, սեքսիստ, մարդատյաց, սրիկա»’