‘ԱՄՆ-ում ձերբակալվել է Կալիֆոռնիայում պայթյուններ նախապատրաստող նախկին զինվորականը’

1074

ԱՄՆ-ում ձերբակալվել է 26-ամյա նախկին զինվորական Մարկ Դոմինգոն, որը, ինչպես հաղորդել են իշխանությունները, պայթյուններ էր նախապատրաստում սպիտակ ռասայի գերազանցության աջ կողմնակիցների ցույցում:

Նորաթուխ մուսուլման Մարկ Դոմինգոն, ինչպես պնդում է մեղադրական կողմը, Կալիֆոռնիայում պայթյուններ իրականացնելու պլանի մշակման վերջնական փուլում էր: Նա մտադիր էր այդ կերպ վրեժ լուծել Նոր Զելանդիայում մզկիթների վրա հարձակման համար:

Ուրբաթ օրը Դոմինգոն ստացել էր ռումբերը՝ ինչպես ինքն էր կարծել: Իրականում ռումբերի նմանվող սարքերը նրան էին փոխանցել ՀԴԲ գաղտնի գործակալները: Նա ձերբակալվել էր, երբ տեղազննության նպատակով մեկնել էր Լոնգ-Բիչ, որտեղ մտադիր էր պայթեցնել ռումբերը:

Դատախազությունը հայտնել է, որ Մարկ Դոմինգոն՝ նախկին հետևակային, որը ռազմական փորձ է ձեռք բերել Աֆղանստանում, համակրում էր բռնի ջիհադի գաղափարները և գործողություններ էր ձեռնարկում «զանգվածային ոչնչացման զենք» ստեղծելու համար, որը մտադիր էր գործի դնել:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Արսեն Գրիգորյան. Անխղճաբար մարդ եղեք Քոչարյանի հանդեպ’
Հաջորդ հոդվածը‘Քոնոր Մակգրեգոր. «Հայերը կպայքարեն մինչև հաղթական ավարտը»’