ԱՄՆ-ում մահապատժի դատապարտվածին ներում են շնորհել վերջին պահին

396

Օքլահոմա նահանգի նահանգապետը չեղարկել է Ջուլիուս Ջոնսի մահապատժի դատավճիռը, որը մահվան էր դատապարտվել սպանության մեղադրանքով։ Մահապատիժը ցմահ բանտարկությամբ փոխարինելու վերաբերյալ հրամանը ստորագրվել է պատիժն իրագործելուց ընդամենը ժամեր առաջ։

2002 թ․ Ջոնսը մեղավոր էր ճանաչվել ապահովագրական ընկերության մենեջերի սպանության մեջ․ վերջինս մահացել էր իր ավտոմքենան առևանգելու ընթացքում։ Ջոնսը պնդում է, որ նրան չի սպանել և կյանքում առաջին անգամ տեսել է հեռուստատեսությամբ, երբ հաղորդել են նրա սպանության մասին։

Ջոնսի մահապատիժը փոխարինելու վերաբերյալ հանրագիրը ստորագրել է վեց միլիոն մարդ, նրան նկատմամբ ներողամտություն են պահանջել նաև հարյուրավոր ամերիկացի դպրոցականներ, որոնք գործադուլներ են կազմակերպել։

Արդյունքում՝ նահանգապետ Քևին Սթիթը տեղեկացրել է, որ որոշել է միջամտել՝  «երկար աղոթքներից և գործի նյութերը վերանայելուց հետո»։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԵԱ․ Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականները խաղացին ոչ ոքի
Հաջորդ հոդվածըԵԱ․ Կանանց Հայաստանի թիմը պարտվեց ուկրաինացիներին