ԵԱ․ Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականները խաղացին ոչ ոքի

327

Սլովենիայում անցկացվող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը մրցեց Ադրբեջանի հավաքականի հետ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2։2։

Գաբրիել Սարգսյանը (2664) սեւերով ոչ ոքի խաղաց Շահրիյար Մամեդյարովի (2765), Հայկ Մ․ Մարտիրոսյանը (2624) սպիտակներով՝ Թեյմուր Ռաջաբովի (2763), Սամվել Տեր-Սահակյանը (2615) սպիտակներով՝ Նիջաթ Աբասովի (2634) հետ։

Վերջինն ավարտվեց Ռոբերտ Հովհաննիսյանի (2622) եւ Ռաուֆ Մամեդովի (2673) պարտիան։ Սեւերով հանդես եկած հայ գրոսմայստերը եւս վաստակեց կես միավոր։

Երկու թիմերն էլ ունեն 9 միավոր եւ բաժանում են 2-6-րդ տեղերը։ Առաջատարը Ռուսաստանն է՝ 10 միավոր։

Նախորդ տուրերում  Հայաստանի հավաքականը 3,5։0,5 հաշվով հաղթել է Բելգիայի, 2,5։1,5 հաշվով՝ Իսրայելի եւ Ֆրանսիայի թիմերին, 2։2 հաշվով ոչ ոքի խաղացել Նորվեգիայի եւ Գերմանիայի թիմերի հետ։

Նախորդ հոդվածըՍաակաշվիլին բանտում ուշաթափվել է
Հաջորդ հոդվածըԱՄՆ-ում մահապատժի դատապարտվածին ներում են շնորհել վերջին պահին