ԱՄՆ-ում մեկնարկել է ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշթեյնի նախկին ընկերուհու դատավարությունը

356

ԱՄՆ-ում մեկնարկել է խայտառակված ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշթեյնի նախկին ընկերուհու՝ բրիտանացի «աշխարհիկ առյուծ» Գիսլեյն Մաքսվելի դատավարությունը։

Նրան մեղադրում են անչափահասներին պոռնկության մեջ ներքաշելու համար։

Մաքսվելն ինքը բոլոր մեղադրանքները հերքում է։

Մաքսվելի դատավարությունը մեկնարկում է Էփշթեյնի ինքնասպան լինելուց երկու տարի անց։

Ֆինանսիստ Ջեֆրի Էփշթեյնը ԱՄՆ-ում ձերբակալվել էր 2019 թ․ հուլիսին։ Նրան անչափահաս աղջիկներին (նրանցից մի քանիսը՝ 14 տարեկան) պոռնկության մեջ ներքաշելու մեղադրանք էր ներկայացվել։ 2019 թ․ օգոստոսի 10-ին Էփշթեյնին մեռած էին գտել բանտախցում։ Հետաքննությունը եզրակացրել էր, որ նա ինքնասպանություն է գործել։

Գիսլեյն Մաքսվելը կալանքի տակ է գտնվում անցյալ տարվանից։ Նրան սպառնում է 80 տարվա ազատազրկում։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՄահաբեր փոթորիկ Ստամբուլում
Հաջորդ հոդվածըՖրանսիա․ Ժոզեֆինա Բեյքերը կվերահուղարկավորվի Պանթեոնում