‘ԱՄՆ-ում մտադիր են Ռուսաստանի դեսպանատան կից փողոցը կոչել Նեմցովի անունով’

3442

Վաշինգտոնի քաղաքային խորհուրդը քննարկում է Ռուսաստանի դեսպանատան մոտակա փողոցը Բորիս Նեմցովի պատվին անվանակոչելու առաջարկը, հաղորդում է Fox 5 հեռուստատեսությունը:

Քաղաքի տրանսպորտային գլխավոր զարկերակներից մեկի՝ Wisconsin Avenue-ի մի հատվածն անվանափոխելու առաջարկը ներկայացրել են քաղաքային խորհրդի նախագահ Ֆիլ Մենդելսոնը և խորհրդի անդամ Մերի Շեյը: Նրանց առաջարկի համաձայն՝ երկու խաչմերուկների միջև գտնվող հատվածը կստանա Boris Nemtsov Place անունը:

Պարզաբանելով իր դիրքորոշումն այդ հարցում՝ Մենդելսոնը հայտարարել է, թե «Վաշինգտոնի բնակիչները ժողովրդավարական սկզբունքների կողմնակից են», իսկ Նեմցովը «ազատության ձայնն էր»:

Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Քենիայում մի քանի հազար մարդ չի կարողացել մասնակցել նախագահի երդմնակալությանը’
Հաջորդ հոդվածը‘Բաշկիրիայում 170 դոլարով նորածին գնած ամուսիններին 10 տարվա ազատազրկում է սպառնում’