‘Բաշկիրիայում 170 դոլարով նորածին գնած ամուսիններին 10 տարվա ազատազրկում է սպառնում’

3312

ՌԴ Բաշկիրիայում իրավապահները քրեական գործ են հարուցել ամուսնական զույգի նկատմամբ. ամուսինները 10 հազար ռուբլով (մոտ 170 դոլար) նորածին են գնել: Նրանց մեղադրում են «անօգնական վիճակում գտնվող անչափահաս մարդկանց» առեւտրի համար: Ամուսիններին մինչեւ 10 տարի ազատազրկում է սպառնում:  Հայտնի է դարձել, որ 2015 թվականին կասկածյալները համացանցի միջոցով կապ են հաստատել 31-ամյա մի կնոջ հետ, որը համաձայնել է գումարի դիմաց ամուսիններին փոխանցել իր նորածնին: Կնոջ հանդեպ եւս քրեական գործ է հարուցվել:

Ընդամենը մեկ շաբաթ առաջ էլ Մոսկվայում նման մեկ այլ դեպքով են քրեական գործ հարուցել: Այնտեղ էլ 32-ամյա կինը նորից համացանցի միջոցով համաձայնել էր «վաճառել» իր նորածնին, այս անգամ արդեն 300 հազար ռուբլով՝ 5000 դոլար, ընդ որում, գումարի մեկ երրորդը կինը պահանջել էր որպես կանխավճար: Կինը ձերբակալվել է:

Հաղորդում է newsru.com-ը: 

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ում մտադիր են Ռուսաստանի դեսպանատան կից փողոցը կոչել Նեմցովի անունով’
Հաջորդ հոդվածը‘Առանց խոչընդոտի՝ միայն մինչեւ 5 կգ մանդարին’