‘ԱՄՆ-ում սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հիշատակի օրը’

834

Նյու Յորքում այսօր հարգանքի տուրք են մատուցում 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների գրեթե 3 հազար զոհերի հիշատակին: Նրանց անունները հրապարակավ կընթերցվեն կործանված երկվորյակ-աշտարակների տեղում կառուցված հուշահամալիրի կենտրոնական հրապարակում, տեղի կունենան նաև այդ ողբերգական իրադարձությունների 13-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ:

Միջոցառումները լռության րոպեով կսկսվեն տեղական ժամանակով ժամը 08:46-ին (16:46), հենց այդ պահին 11 տարի առաջ ահաբեկիչների առևանգած օդանավը մխրճվեց Առևտրի համաշխարհային կենտրոնի հյուսիսային աշտարակը:

2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների արդյունքում Նյու Յորքում, Վաշինգտոնում և Փենսիլվանիայում զոհվեց 2 977 մարդ, որոնք 90 երկրների քաղաքացիներ էին, վնասվածքներ ստացավ ավելի քան 6 հազար հոգի: Գրոհների պատասխանատվությունը կրում է «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպությունը: Փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Քարզայը չի ցանկանում նախագահի պաշտոնը թողնելուց հետո ապրել նոր նստավայրում’
Հաջորդ հոդվածը‘ՀՀԿ-ականները լքեցին Սերժի խրամատը’