‘ԱՄՆ պետքարտուղարը ժամանեց Թուրքիա’

846

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին ժամանել է Թուրքիա, որտեղ քննարկվելու են թուրք-իսրայելական հարաբերությունները եւ սիրիական հակամարտությունը: Սպիտակ տան ներկայացուցիչները հայտնում են, որ այն բանից հետո, երբ Վաշինգթոնը աջակցեց թուրք-իսրայելական հաշտեցմանը, Քերրին կոչ կանի երկու երկրներին` «ամբողջովին» նորմալացնել հարաբերությունները:

Թուրքիան պետքարտուղարի առաջին կանգառն է` Եվրոպայի եւ Ասիայի երկրներ իր կատարելիք տասնօրյա այցի շրջանակներում: Քերրին կհանդիպի Թուրքիայի վարչապետ Էրդողանին եւ ԱԳ նախարար Ահմեթ Դավութօղլուին: 

Նախորդ հոդվածը‘Տարոն, սիրուն չի. «Երեւան» հիմնադրամը` քաղաքապետարանի ֆինանսական «սեւ անցք» (Փաստաթղթեր)’
Հաջորդ հոդվածը‘Ժողով` ՀԱԿ Նոր Նորքի տարածքային կառույցում ‘