Բլինքենը և Վան Ին քննարկել են իրադրությունն Ուկրաինայում

296

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և ՉԺՀ արտաքին գործերի նախարար Վան Ին կիրակի օրը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում ամերիկյան դիվանագիտության ղեկավարը բարձրացրել է Ուկրաինայի հարցը, ինչպես նաև քննարկել է Վաշինգտոնի և Պեկինի միջև կապի խողովակները բաց պահելու անհրաժեշտությունը։

Այդ մասին ասվում է Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի գրավոր հայտարարության մեջ։

Նշվում է, որ ամերիկյան պետքարտուղարը նաև անդրադարձել է Հաիթիի իրավիճակին և հայտարարել է, որ անհրաժեշտ է «շարունակել համակարգված գործողությունները՝ Հաիթիի ժողովրդին աջակցելու նպատակով»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՀարավային Կորեայում հրմշտոցի մեջ զոհվել է 154 մարդ
Հաջորդ հոդվածըՖելիքս Օժե-Ալյասիմը՝ Բազելի մրցաշարի հաղթող