Հարավային Կորեայում հրմշտոցի մեջ զոհվել է 154 մարդ

271

Հարավային Կորեայում, մայրաքաղաքի Իտհեվոն շրջանում Հելոուինի տոնակատարության ընթացքում հրմշտոց է առաջացել, որում զոհվել է 154 մարդ, այդ թվում՝ 26 օտարերկրացիներ 14 երկրներից։

Կորեայի Հանրապետության կառավարությունը և Սեուլի քաղաքապետարանը քննարկում են հրմշտոցում զոհված արտասահմանցիների հարազատներին փոխհատուցում տրամադրելու հարցը։

Այդ մասին երկուշաբթի ТАСС-ին տեղեկացրել են այդ երկրում Ռուսաստանի դեսպանատանը։

«Հարավկորեական իշխանությունները հիմա այդ հարցն են որոշում։ Սեուլի քաղաքապետարանի ներկայացուցիչները հանդիպում են զոհված օտարերկրացիների ընտանիքների հետ և քննարկում այդ հարցը»,- ասել է դեսպանատան հյուպատոսական բաժնի պետ Դենիս Աբդրաշիկովը։ Հրհրոցի մեջ զոհվել է Ռուսաստանի չորս քաղաքացի։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՆախագահական ընտրություններում հաղթել է Լուլա դա Սիլվան
Հաջորդ հոդվածըԲլինքենը և Վան Ին քննարկել են իրադրությունն Ուկրաինայում