‘ԱՄՆ պետքարտուղարին տուգանել են՝ մայթի ձյունը չմաքրելու համար’

919

Բոստոնի իշխանությունները ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին տուգանել են 50 դոլարի չափով՝ իր տան առջև մայթի ձյունը չմաքրելու համար, տեղեկացրել է Associated Press գործակալությունը:

Երեքշաբթի գիշերը ԱՄՆ արևելյան ափին մոլեգնել է այս տարվա առաջին ուժեղ փոթորիկը, ուժեղ քամին ուղեկցվել է ձայն առատ տեղումներով: Վախենալով, որ քաղաքային իշխանությունները չեն կարող գլուխ հանել ստեղծված իրավիճակից, քաղաքապետ Մարտին Ուոլշը կարգադրել է պարտադրել բնակիչներին՝ մաքրել իրենց տներին հարող մայթերը, հակառակ դեպքումէ սպառնացել է տուգանել:

Եւ ահա, պատժվածների թվում է հայտնվել նաև ԱՄՆ պետքարտուղարը. նրա անունով տուգանքը է սահմանվել հինգշաբթի՝ Բոստոնի կենտրոնում նրա հինգհարկանի առանձնատան մայթը ձյունից մաքրված չլինելու պատճառով:

Ի դեպ, այն ժամանակ, երբ Բոստոնում ձյուն էր տեղում, Քերին Սաուդյան Արաբիայում էր, նա ԱՄՆ է վերադարձել չորեքշաբթի, իսկ Բոստոն կարող է հասնել միայն ուրբաթ:

Քերիի մամլո խոսնակ Գլեն Ջոնսոնը լրագրողներին հավաստիացրել է, որ իր ղեկավարն անպայման կվճարի տուգանքը, ու նաև տեղեկացրել է, թե տուգանքի ծանուցագիրն ստանալուց հետո նրա առանձնատան դիմացի մայթը մաքրվել է: Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ԵԽ գլխավոր քարտուղարը կասկածում է, թե Ռուսաստանը կլքի այդ կազմակերպությունը’
Հաջորդ հոդվածը‘Սալվադորում ձերբակալվել են փողոցային ավազակախմբերի 117 անդամներ’