‘ԱՄՆ Սենատի հանձնաժողովը կքննարկի Բաքվում ու Երեւանում ԱՄՆ դեսպանների թեկնածությունները’

817

Գալիք չորեքշաբթի` սեպտեմբերի 17-ին, ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կքննարկի Հայաստանում և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանների թեկնածությունները:

Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը կոչ է արել սենատորներին շատ ուշադիր ուսումնասիրել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ռոբերտ Սեկուտի նշանակման հարցը, ինչպես նաև տեղի հայերին խնդրել է Կոնգրեսում իրենց ներկայացուցիչներին դիմել նույն հարցով:

«Սենատի կողմից Սեկուտի թեկնածության հաստատման հարցը թույլ է տալիս ԱՄՆ Կոնգրեսին վերահսկել հարաբերություններն Ադրբեջանի կառավարության հետ, որը պատասխանատու է տարածաշրջանում լարվածության աճի, իսկ սեփական երկրում այլախոհների ճնշումների համար: Հուսով ենք, որ Սեկուտի թեկնածությունը շատ մանրակրկիտ կուսումնասիրվի»,-հայտարարել է ANCA գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Հայ դատի հանձնախումբը նաեւ ողջունել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնի համար ներկայացված Ռիչարդ Միլզի թեկնածությունը:

            

Նախորդ հոդվածը‘Ռունին Պրեմիեր լիգայի պատմության երրորդ ռմբարկուն է ‘
Հաջորդ հոդվածը‘Վերմալենի առաջին խնդիրները «Բարսելոնա»-ում (տեսանյութ)’