‘Ամուսնական զույգը մեղադրվում է որդեգրված երեխաների նկատմամբ սեռական բռնություն կիրառելու համար’

1071

ԱՄՆ-ում վերսկսվել է Մեյոթ ամուսնական զույգի դատավարությունը: Նրանք մեղադրվում են Ղազախստանից որդեգրած երեխաների բռնաբարության մեջ, հաղորդում է Milford Daily News-ը: 49-ամյա Լինդա Մեյոթը կասկածվում է խորթ որդու հետ սեռական կապեր հաստատելու, իսկ նրա ամուսին՝ 50-ամյա Ջոզեֆը՝ որդեգրված անչափահաս դստերը բռնաբարելու մեջ:

Երեկ դատարանում ցուցմունք է տվել որդին, որն այժմ 21 տարեկան է: Ըստ նրա՝ խորթ մոր կողմից սեռական ոտնձգություններն սկսվել են դեռևս 2005 թ., երբ ինքն ընդամենը 13 տարեկան էր: Սկզբում դրանք համբույրներ են եղել, ապա դրանց հետևել են սեռական գործողությունները, որոնք շարունակվել են երկու տարի: Դրանց արդյունքում խորթ մայրը հղիացել է և երեխա է ունեցել: ԴՆԹ-թեստը հաստատել է, որ երեխայի հայրը կնոջ խորթ որդին է: Ի դեպ, տիկնոջ փաստաբանը պնդում է, որ իր պաշտպանյալն ընդամենը զոհ է, քանի որ նրա խորթ որդին ինքն է վախեցրել ու բռնաբարել նրան:

Ինչ վերաբերում է հորը, որը մեղադրվում է խորթ դստեր բռնաբարության մեջ (որն այն ժամանակ եղել է ընդամենը ութ տարեկան), ապա նա նույնպես պնդում է, որ մեղք չունի և աղջնակի հետ նույն անկողնում է քնել, քանի որ նա վախեցել է մենակ քնելուց:

Մեյոթ զույգը Ղազախստանի մանակտնից երեխաներին որդեգրել է 2004 թ.: Հինգ տարի անց նրանք ձերբակալվել էին՝ երեխաներին այլասերելու մեղադրանքով, սակայն դատավարության արդյունքում անմեղ էին ճանաչվել:

Ղազախստանի ԱԳՆ-ն, ինչպես նշում է BNews-ը, դատավարության վերսկսումն առայժմ չի մեկնաբանում: Սակայն վերջերս Ղազախստանը կասեցրել է ԱՄՆ քաղաքացիների կողմից որդեգրման գործընթացը, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘6 ամսվա տվյալներով՝ նույնիսկ պաշտոնական գնաճը զգալիորեն ավելի է աշխատավարձի աճից ‘
Հաջորդ հոդվածը‘Հաղթանակը հազար հայր ունի, պարտությունը որբ է. Տեսանյութ’