‘Այդպես էլ իրականություն չդարձած «Հին Երևան» ծրագրի համար $120-130 մլն կներդրվի. Կառավարություն ‘

815

Հին Երևանի վերականգնման նախագծում $120-130 մլն կներդրվի, այսօր կառավարության նիստում հայտնել է Հովիկ Աբրահամյանը: Նրա խոսքով, որպես ներդրող հանդես կգա արտերկրում բնակվող մեր հայրենակիցներից մեկը, ով ֆինանսական մեծ հնարավորություններ ունի: Նշենք, որ խոսքը այն ծրագրի մասին է, որի արդյունքում Երեւանի կենտրում քանդվեցին հին Երեւանի վերջին վկայությունները համարվող շինությունները, դրանց մի մասն ընդհանրապես հիմնահատակ ավիրվեցին, մյուս մասն էլ՝ իբրեւ թե այլ վայրում «Հին Երեւան» կառուցելու պատրվակով քանդեցին ու տեղափոխեցին: Սակայն, արդեն քանի տարի շարունակվող այդ երեւանաքանդության արդյունքում այդպես էլ «Հին Երեւան» ծրագիրը դեռ կյանքի չկոցվեց, փոխարենը կենտրոնում՝ իրական հին Երեւանի տեղում իրար հետեւից վեր խոյացան բարձրահարկեր, որոնց մի մասը առայսօր բնակեցված էլ չէ: Բացի դա, այդ ծրագրի արդյունքում հազարավոր երեւանցիներ տուժեցին, քանի որ նրանցից ուժով խլված բնակարանների դիմաց տրամադրվեց շատ չնչին փոխհատուցում: 

Նախորդ հոդվածը‘Առաքել Սեմիրջյան. Պետենը, Միլոշևիչն ու Կարաջիչը’
Հաջորդ հոդվածը‘Թուրքազգի գանձեր որոնողները ավերել են Ակոռիի հայկական գերեզմանոցը’