«Այնտրախտի» 17-ամյա խաղացողը կտեղափոխվի «Բարսելոնա»

783

Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հարձակողական կիսապաշտպան Ֆաբիո Բլանկոն առաջիկա օրերին կտեղափոխվի «Բարսելոնա», հաղորդում է Sport.es-ը։ 17-ամյա իսպանացի ֆուտբոլիստն առայժմ հանդես կգա «Բարսելոնա Բ»-ում։

«Բարսելոնան» ու Մադրիդի «Ռեալն» անցած ամռանն էին հետաքրքրված Բլանկոյի ծառայություններով, սակայն նա որոշեց իսպանական «Վալենսիայից» տեղափոխվել «Այնտրախտ» գլխավոր թիմում խաղաժամանակ ստանալու հույսով։ Գերմանիայում նա գլխավոր թիմում այդպես էլ չդարձավ հիմնական խաղացող։

Գերմանիայի մինչեւ 19 տարեկանների ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 8 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածըԼեւոն Պաչաջյանն ավարտեց ֆուտբոլիստի կարիերան
Հաջորդ հոդվածըԱԱ․ Լեւոն Արոնյանը՝ միանձյա առաջատար