ԱԱ․ Լեւոն Արոնյանը՝ միանձյա առաջատար

927

Վարշավայում անցկացվող շախմատի կայծակնային խաղի աշխարհի առաջնության առաջին մրցումային օրից հետո միանձնյա առաջատարը Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ-ն ներկայացնող Լեւոն Արոնյանն է։

Առաջին օրն անցկացված 12 պարտիայում հայ գրոսմայստերը վաստակել է 10 միավոր (9 հաղթանակ, 2 ոչ ոքի, 1 պարտություն)։ Նրանից կես միավոր է հետ եգիպտացի Բասեմ Ամինը։

Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքն ունի 8,5-ական միավոր վաստակած Հայկ Մ․ Մարտիրոսյանը։

Դեկտեմբերի 30-ին կանցկացվեն վերջին 9 պարտիաները։

Նախորդ հոդվածը«Այնտրախտի» 17-ամյա խաղացողը կտեղափոխվի «Բարսելոնա»
Հաջորդ հոդվածը«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստը և Անչելոտին հայտնվել են Իսպանիայի խոշոր պարտքատուների ցուցակում