Այովայում առաջնային ընտրություններից հետո Բայդենը Թրամփին անվանել է «ակնհայտ ֆավորիտ»

194

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Այովա նահանգում Հանրապետական կուսակցության առաջնային ընտրություններից հետո Միացյալ Նահանգների նախկին ղեկավար Դոնալդ Թրամփին անվանել է մրցապայքարի «ակնհայտ ֆավորիտը»։

«Ըստ երևույթին՝ Դոնալդ Թրամփը հաղթել է Այովայում առաջնային ընտրություններում։ Այս պահին նա Հանրապետական կուսակցության «ակնհայտ ֆավորիտն» է,- գրել է նա X սոցիալական ցանցի սեփական էջում։- Բայց ահա թե բանն ինչ է․ այդ ընտրությունները հենց սկզբից էլ կարծես «իմ ու քո» պայքար լինեին ընդդեմ սովորական հանրապետականների»։

99 շրջաններից 68-ում ձայների հաշվարկից հետո պարզվել է, որ Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսի օգտին քվեարկել է հանրապետականների 21,3 %-ը, Հարավային Կառոլինայի նախկին նահանգապետ Նիքի Հեյլին ստացել է 19,1 %։ Թրամփի օգտին քվեարկել է հանրապետականների ավելի քան 50 %-ը։

Նախորդ հոդվածըAusOpen. Կարեն Խաչանովը մեկնարկեց հաղթանակով
Հաջորդ հոդվածըԹուրքիայի կառավարությունը կքննարկի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հեռանկարի հարցը