Թուրքիայի կառավարությունը կքննարկի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հեռանկարի հարցը

166

Թուրքիայի կառավարությունն այսօր, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ, հրատապ թեմաների շարքում կքննարկի նաև երկրի խորհրդարանի Գլխավոր ասամբլեայում ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությունը օրակարգում ընդգրկելու հարցը։

Այդ մասին ТАСС-ին հաղորդել է աղբյուրը երկրի խորհրադարանական շրջանակներում։

«Կառավարության նիստում կքննարկվի հարցերի բավական լայն ցուցակ։ Այդ շարքում մենք ակնկալում ենք, որ գնահատական կտրվի շվեդական արձանագրության շուրջ հետագա քայլերի հեռանկարներին։ Քանի որ դրան հավանություն է տվել արտաքին գործերի հանձնաժողովը, այն հիմա պետք է ներկայացվի Գլխավոր ասամբլեայի քննարկմանը։ Շվեդիայի թեմայով առայժմ կոնկրետ պլաններ չկան»,- ասել է աղբյուրը։

Նախորդ հոդվածըԱյովայում առաջնային ընտրություններից հետո Բայդենը Թրամփին անվանել է «ակնհայտ ֆավորիտ»
Հաջորդ հոդվածըԴեսանտիսը մտադիր չէ հրաժարվել ընտրապայքարից