‘Այսօր՝ ապրիլի 11-ին սպասվող իրադարձությունները’

1042

iLur.am-ն առանձնացրել է այսօր՝ ապրիլի 11-ին կայանալիք մի քանի ուշագրավ իրադարձություններ:

  • Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա Վազգեն Խաչիկյանի գործով հերթական դատական նիստը: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը մեղադրվում է կազմակերպված խմբի միջոցով կենսաթոշակառուների եւ հանգուցյալների ստորագրությունները կեղծելու միջոցով առանձնապես խոշոր չափի գումար պետբյուջեից եւ թոշակառուներից հափշտակելու համար:
  • Ժամը 16:00-ին «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնի 902 սրահում Հանրային խորհրդի կողմից կանցկացվի լայն քննարկում «Հայաստանի քաղավիացիայի հեռանկարները» թեմայով: Քննարկմանը հրավիրված են ՀՀ կառավարության, «Արմավիա» ընկերության, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի, ՀՀ արդյունաբերողների եւ գործարարների միության, ՀԽ օդային տրանսպորտի ենթահանձնաժողովի ներկայացուցիչներ, ոլորտի փորձագետներ, օդաչուներ:
  • Ժամը 16:00-ին Հնագիտության և ազգագրության ինստիտուտում կցուցադրվի ԵՊՀ դոցենտ, թուրքագետ Լուսինե Սահակյանի «Համշենը անցյալի ու ներկայի խաչմերուկներում» ֆիլմը: Այն 2012 թ. դեկտեմբերին Հոլիվուդում անցկացվող «Արփա» միջազգային կինոփառատոնում «Ճշմարտությունը տեսնելու և այն ասելու քաջության համար» արժանացել է ցեղասպանության ականատես, գրող, գերմանացի սպա Արմին Վեգների անվան մրցանակին: Ֆիլմի սցենարի խմբագիրը և Համշենի բարբառով տեքստերի թարգմանիչը Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Սերգեյ Վարդանյանն է:
  • Կոգրես հյուրանոցի «Պիկասո» սրահում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի, ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավուքների գրասենյակի /ԺՀՄԻԳ/ եւ Եվրախորհրդի նախաձեռնությամբ անցկացվելու է փորձագիտական աշխատաժողով, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետությունում իրավական եւ դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագրի իրականացման ընթացքին: Բացման խոսքով հանդես կգան ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ օրենքի գերակայության բաժնի ղեկավար Բենջամին Մորեաուն:
  • Ժամը 10:00-ին Էրեբունի Պլազա Բիզնես Կենտրոնում Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար պարոն Կառլ Շվարցենբերգի Հայաստան կատարելիք այցի շրջանակում, Զարգացման հայկական գործակալությունը կազմակերպում է հայ-չեխական գործարար համաժողով: Գործարար համաժողովի պաշտոնական բացմանը ներկա կլինեն երկու երկրների արտաքին գործերի նախարարները, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, Չեխիայի Հանրապետության արդյունաբերության եւ առեւտրի նախարարի տեղակալը եւ Արդյունաբերության միության փոխնախագահը:  

Նախորդ հոդվածը‘Հրդեհ է բռնկվել թիվ 23 դպրոցում’
Հաջորդ հոդվածը‘Ամենայն Հայոց Կաթողիկոս Տեղ-Տեղ Գարեգին Երկրորդ. Մամուլ’