‘Ամենայն Հայոց Կաթողիկոս Տեղ-Տեղ Գարեգին Երկրորդ. Մամուլ’

3714

«Չորրորդ ինքնիշխանությունը» իր «լուր-մեկնաբանություն» խորագրի ներքո գրում է.

Ապրիլի 9-ին հանրահավաքում Րաֆֆի Հովհաննիսյանն օգտագործել է «նախկին նախագահ Սերժ Սարգսյան և նախկին կաթողիկոս Գարեգին Ներսիսյան» ձևակերպումները:

«ՉԻ» — Հաշվի առնելով հանրահավաքին հաջորդած տխուր իրադարձությունները և Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական դիրքերի, մեղմ ասած, խարխլումը, նա երևի ստիպված կլինի շատ արագ մեղմացնել իր ձևակերպումները: Բայց եթե Սերժ Սարգսյանի դեպքում դա բավականին հեշտ է (կարելի է, օրինակ, ասել «գործող ռահվիրա»), ապա կաթողիկոսի դեպքում միջանկյալ ձևակերպում գտնելը բավականին բարդ կլինի:

«Բարեբախտաբար»՝ երեկ համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ Ամենայն Հայոց Կաթողիկոսն արտասանում է Տերունական աղոթքը, և արտասանում է ոչ թե ամբողջությամբ՝ մի ամբողջ տող է բաց թողնում: Սա, կարծում ենք, կօգնի Րաֆֆի Հովհաննիսյանին, և նա «փոխզիջումային տարբերակ» կգտնի՝ կաթողիկոսին կանվանի ոչ թե Գարեգին Ներսիսյան, այլ Ամենայն Հայոց Կաթողիկոս Տեղ-Տեղ Գարեգին Երկրորդ: Դե եթե մարդը «Հայր Մերը» տեղ-տեղ է արտասանում…

Նախորդ հոդվածը‘Այսօր՝ ապրիլի 11-ին սպասվող իրադարձությունները’
Հաջորդ հոդվածը‘Անց են կացվել ականազերծման դասընթացներ ‘