‘Այսօր՝ ապրիլի 26-ին սպասվող իրադարձությունները’

911

iLur.am-ն առանձնացրել է այսօր՝ ապրիլի 26-ին կայանալիք մի քանի ուշագրավ իրադարձություններ:

  • Ժամը 12:00-ին ՀՀ սփյուռք նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի կունենա «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի» հերթական նիստը։ Նիստի ընթացքում կներկայացվեն Սիրիայի ներքաղաքական զարգացումների հետևանքով Հայաստան տեղափոխված հայերի աջակցության ուղղությամբ կատարված աշխատանքները, ինչպես նաև կքննարկվեն առաջիկայում կատարվելիք աշխատանքները:
  • Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն արդեն 4-րդ անգամ իր գլխավոր գործընկեր, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համատեղ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կազմակերպում է արդեն ավանդական դարձած ծաղկահավաք, որն այս տարի տեղի կունենա այսօր, ժամը՝ 10-ից երեկոյան 7-ը:
  • Մեկնարկում է «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնը: Այս առիթով մամուլի ասուլիսով հանդես կգան փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը, Վրոցլավի (Լեհաստան) մոնոներկայացումների միջազգային փառատոնի տնօրեն Վեցլավ Գերասը:
  • Ժամը 15.30-ին Բյուրոկրատ գրախանութում տեղի կունենա Բրիտանական ֆիլմերի 11-րդ փառատոնի շրջանակում կազմակերպված ֆիլմերի լավագույն գրախոսականի մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը: Բացման ելույթով հանդես կգան Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսը, Միացյալ Թագավորության Արտաքին գործերի նախարարության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ղեկավար Քոլին Ռոբերտսը, Բրիտանական խորհրդի արվեստի ծրագրերի ղեկավար Նարեկ Թովմասյանը և ԱրմենՏել ՓԲԸ-ի (ապրանքանիշը` Beeline) Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:
  • Ժամը 10:30-ին ՀՀ կառավարության նիստերի դահլիճում` Մելիք Ադամյան 1, ԱՊՀ երկրների երիտասարդական միության նախաձեռնությամբ ապրիլի 26-28-ը տեղի կունենա «Մեկ քայլ առաջ» առաջին եվրասիական երիտասարդական համաժողովը: Բացման հանդիսավոր արարողությանը կմասնակցեն ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը, ՀՀ Ազգային Ժողովի նախագահը, ԱՊՀ երկրների երիտասարդական միության նախագահը:

Նախորդ հոդվածը‘Օրվա աստղագուշակ’
Հաջորդ հոդվածը‘Մխիթարյանը պահանջել է բարձրացնել իր աշխատավարձը’