‘Մխիթարյանը պահանջել է բարձրացնել իր աշխատավարձը’

940

Հայաստանի հավաքականի եւ «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մտադիր է ամռանը հեռանալ թիմից: Մխիթարյանը դժգոհ է դոնեցկյան ակումբում իր աշխատավարձից, հայտնում է Sport.bigmir.net-ը:

Դեռեւս նախորդ տարի տարեկան  միլիոն եվրո վաստակող հայ ֆուտբոլիստը դիմել է թիմի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուին` իր աշխատավարձը բարձրացնելու խնդրանքով: Սակայն Լուչեսկուն այդպես էլ չի խոսել ակումբի սեփականատեր Ռինատ Ախմետովի հետ:

2013թ. սկզբում Մխիթարյանը մեկ անգամ եւս խոսել է Լուչեսկուի հետ իր աշխատավարձի բարձրացման համար: Հայ ֆուտբոլիստը հայտարարել է, որ ցանկանում է տարեկան 2,5 միլիոն եվրո ստանալ: Լուչեսկուն Մխիթարյանին պատասխանել է, որ դա հնարավոր չէ:

Դրանից հետո է Մխիթարյանը որոշել լքել «Շախտյորը»: Սակայն բացառված չէ, որ մրցաշրջանի ավարտից հետո Մխիթարյանի պայմանագրի կետերը կարող են վերանայվել, նշում է կայքին մոտ կանգնած աղբյուրը:

Նշենք, որ Մխիթարյանի տրանսֆերը` տարբեր աղբյուրների համաձայն, գնահատվում է 40 միլիոն եվրո: 

Նախորդ հոդվածը‘Այսօր՝ ապրիլի 26-ին սպասվող իրադարձությունները’
Հաջորդ հոդվածը‘Արմեն Երիցյանը «Տուռբոյի» մասին. «Ներեցիր, ինքը ավելի ծանր հանցագործություն է կատարելու» ‘