‘Այսօր՝ ապրիլի 6-ին սպասվող իրադարձությունները’

865

iLur.am-ն առանձնացրել է այսօր՝ ապրիլի 6-ին կայանալիք մի քանի ուշագրավ իրադարձություններ:

  • ժամը 13.00-ին  Ani Plaza Hotel-ի Press Master մամուլի ակումբում կկայանա ասուլիս: Թեմա`Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը: Բանախոսներ`փառատոնի նախագահ Հակոբ Ղազանչյան, դերասան` Լուիջի Չերրի (Ֆրանսիա-Իտալիա):
  •  Մարզահամերգային համալիրում տեղի կունենա երգչուհի Սիրուշոյի ու »Եվրատեսիլ 2013-ին» Հայաստանը ներկայացնող «Դորիանս» ռոք խմբի համատեղ համերգը:
  • Ժամը 14:00-ին Պուշկինի 31 հասցեում գտնվող Tom Collins PUB-ում (Կողբացի-Պուշկին խաչմերուկ) կմեկնարկի տնտեսագիտական ինտելեկտուալ խաղը։ Այն նախատեսված է բուհերի մարքեթինգի, գովազդի, բիզնեսի, PR-ի կամ այլ նման բաժիններում սովորող ուսանողների համար: Խաղի առաջին ծրագիրը նվիրված է ՀՀ ձկնաբուծության ոլորտին, որը վերջին տարիներին էական առաջընթաց է գրանցել արտահանման բնագավառում։ Տնտեսագիտական ինտելեկտուալ խաղի կազմակերպիչներն են` Հայաստանի երիտասարդական հիմնադրամը եւ «Մարքեթինգի (շուկայագիտության) հայկական ակումբ» ՀԿ-ն։
  • Ազատության հրապարակում այլընտրանքային «Բացօթյա համալսարանի» հերթական դասն է տեղի ունենալու: Բացօթյա համալսարանի հաջորդ բանախոսը Սլավոնական համալսարանի դասախոս Գագիկ Սուխուդյանն է: Դասախոսության թեման է ` «Տուրիզմը, հանքարդյունաբերությունը և Էկոլոգիան»:

Նախորդ հոդվածը‘Հրդեհ մահվան ելքով’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանը «ավելի մեծ» դարձավ այն լիդերի օրոք, որը ամենաքիչն էր դրա մասին խոսում. Մամուլ ‘