‘Այսօր՝ հունիսի 13-ին սպասվող իրադարձությունները’

849

iLur.am-ն առանձնացրել է այսօր՝ հունիսի 13-ին կայանալիք մի քանի ուշագրավ իրադարձություններ:

  • Ժամը 12:00-ին ՀՖՖ գրասենյակում տեղի կունենա ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի մամուլի ասուլիսը: Հիշեցնենք, որ նախօրեին Հայրապետյանը հայտարարել էր, թե «հրաժարվելու ցանկություն ունի»:
  • «Կենսաբանություն», «Համաշխարհային պատմություն», «Աշխարհագրություն» առարկաների քննական արդյունքների բողոքարկումը տեղի կունենա ժամը 9:00–ից մինչև 18:00-ն: Դիմորդը քննական արդյունքի հետ անհամաձայնության դեպքում կարող է բողոքարկել այն նույն կենտրոնում, որտեղ հանձնել է քննությունը:
  • Տեղի կունենա Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը: Հաղթողներին կորոշեն մեկ օր անց` հունիսի 14-ին, գալա համերգի ժամանակ:
  • Ժամը 11.00-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում տեղի է ունենալու կլոր սեղան-քննարկում «Շրջակա միջավայրի վերաբերյալ որոշումների կայացման գործընթացի հիմնախնդիրները» խորագրով: Քննարկմանը հրավիրվել են հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների, ինչպես նաև պետական իրավասու մարմինների ներկայացուցիչներ:
  • Ժամը 12.00-ին ՀՀ Կոտայքի մարզի Նոր Գեղիի գյուղապետարանում տեղի կունենան «Էսէնդ»  ՍՊԸ կողմից ներկայացված Նորագյուղի հանքավայրի նախագծի վերաբերյալ հասարակական լսումներ:

Նախորդ հոդվածը‘Օրվա աստղագուշակ’
Հաջորդ հոդվածը‘Մարզիչը դիմել է ՄԻՊ-ին՝ վերականգնելու իր խախտված իրավունքները’