‘Այսօր՝ հունիսի 21-ին սպասվող իրադարձությունները’

767

iLur.am-ն առանձնացրել է այսօր՝ հունիսի 21-ին կայանալիք մի քանի ուշագրավ իրադարձություններ:

  • Ժամը 14-ին գլխավոր դատախազության շենքի դիմաց տեղի կունենա արդեն ավանդական դարձած բողոքի ցույց՝ ի պաշտպանություն Հայ ազգային կոնգրեսի չորս երիտասարդ ակտիվիստների:
  • Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԺԿՀ) հունիսի 21-ին նիստում քննարկելու է «Երևան Ջուր» ընկերության կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման սակագների փոփոխության հարցը: «Երևան Ջուր» ընկերության հայտում առաջարկվում է սակագինը նվազեցնել 8 դրամով` 174, 059 դրամից նվազելով մինչև 166,044 դրամ 1 խմ ջրի համար:
  • Կբացվի Digitec վեցերորդ գործարար–համաժողովը։ Ինչպես տեղեկացնում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության մամուլի ծառայությունը, այս տարի միջոցառումը կանցկացվի «Խելացի լուծումներ` խելացի երկրների համար» կարգախոսով։
  • Ժամը 15:30-ին, ՀՀ վարչական դատարանում նշանակված է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի բողոքի քննությունն ընդդեմ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ Ա. Հակոբյանի: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջում է վերացնել ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության գրության մերժումը, պարտավորեցնել ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությանը՝ տրամադրել հարցմամբ հայցվող տեղեկությունը, ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ՝ Ա. Հակոբյանին ենթարկել վարչական պատասխանատվության:
  • Հայաստանն արդեն 6-րդ անգամ կմասնակցի «Երաժշտության օր» միջոցառմանը: Կազմակերպիչը Ֆրանսիայի դեսպանատունն է, այս տարի տոնը նվիրվում է ֆրանսիացի հայտնի երգչուհի Էդիթ Պիաֆի երգարվեստին, նրա մահվան 50-րդ տարելիցին:

Նախորդ հոդվածը‘Ավտոմեքենան գլորվել է ձորը’
Հաջորդ հոդվածը‘Մաս-մաս վաճառելն անվտանգ է. Մամուլ’