‘Այսօր՝ հունիսի 6-ին սպասվող իրադարձությունները’

840

iLur.am-ն առանձնացրել է այսօր՝ հունիսի 6-ին կայանալիք մի քանի ուշագրավ իրադարձություններ:

  • ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է ստեղծվել է 2013թ. գարնանային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: Հանձնաժողովի նիստերը կանցկացվեն Մոսկովյան 5 հասցեում տեղակայված հասարակական խորհրդի աշխատավայրում յուրաքանչյուր երկուշաբթի և հինգշաբթի օրերին, ժամը 11.00-16.00-ն: Առաջին նիստը կկայանա այսօր, ժամը 11-ին:
  • ԼՂՀ և Ադրբեջանի շփման գծում Ասկերանի ուղղությամբ տեղի կունենա ԵԱՀԿ հերթական մոնիթորինգը: Ղարաբաղի կողմից մոնիթորինգը կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի պաշտոնական ներկայացուցչի դաշտային օգնականները՝ Իրժա Աբերլեն, Ուիլյամ Պրայորը և Եվգենի Շարովը: Խումբը կուղեկցեն ԼՂՀ ԱԳՆ ներկայացուցիչները: Ադրբեջանական կողմից մոնիթորինգի խումբը կղեկավարի ԵԱՀԿ գործող նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
  • Ժամը 11-ին քաղաքացիները հավաքվում են Կառավարության շենքի մոտ՝ պահանջելով, որ, ինչպես նշված է ֆեյսբուքյան խմբում, Ամալյա Նազարեթյանին՝ իր իրավունքների, իր բաժին արևի լույսի համար պայքարած յոթանասնամյա մանկավարժին ԱՆՀԱՊԱՂ ազատ արձակեն հոգեբուժարանից։
  • Ժամը 12:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում Հայաստան-Մալթա ընտրական հանդիպմանն ընդառաջ տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի նախախաղային մամուլի ասուլիսը, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
  • Կմեկնարկեն Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն ու փառատոնը: «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամից հայտնում են, որ փառատոնի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա այսօր՝ մեծ երաժշտի ծննդյան օրը։ Նույն օրը Երևանում կմեկնարկի Արամ Խաչատրյանի անվան միջազգային 9-րդ մրցույթը, որն այս տարի ուղղված կլինի տաղանդավոր թավջութակահարների բացահայտմանը:

Նախորդ հոդվածը‘Դժբախտ պատահար «Նաիրիտում». Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Կրկեսի և երդմնակալության տոմսերը պետք է վճարովի լինեն. Մամուլ’