‘Այսօր՝ հունվարի 21-ին սպասվող իրադարձությունները’

847

iLur.am-ն առանձնացրել է այսօր՝ հունվարի 18-ին կայանալիք ուշագրավ մի քանի իրադարձություններ:

  • Հանրապետության Նախագահի թեկնածուների նախընտրական քարոզարշավը պաշտոնապես կմեկնարկի այսօր և կտևի մինչև փետրվարի 16-ի ժամը 24-ը: Հանրապետության Նախագահի թեկնածուներն իրավունք չունեն օգտագործելու իրենց պաշտոնեական դիրքը նախընտրական քարոզչության ժամանակ առավելություն ստանալու համար:
  • ՀՀ ԱԺ-ի հրավերով այսօր Երևան կժամանի ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային դիտորդների առաջին խումբը կժամանի Հայաստան, որպեսզի մոնիթորինգի ենթարկեն 2013թ. փետրվարի 18-ին ՀՀ-ում կայանալիք նախագահական ընտրությունների քարոզարշավի մեկնարկն ինչպես Երևանում, այնպես էլ մի շարք մարզերում: 
  • ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Քրիստինե Մկոյանի նախագահությամբ, այսօր կհրապարակի 2013թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրություններում ՀՀ նախագահի թեկնածու ինքնաառաջադրված Նարինե Մկրտչյանն ընդդեմ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայցադիմումի գործով որոշումը:
  • Այս տարի հունվարի 21-ին սկսվում է Առաջավորաց պահքը, որն հատուկ է միայն Հայ Առաքելական եկեղեցուն: Այն տևում է հինգ օր` այս տարի մինչև հունվարի 25-ը ներառյալ: Առաջավորքը պահում են 5 օր` երկուշաբթիից մինչև ուրբաթ ներառյալ, որին շաբաթ օրը հաջորդում է Սուրբ Սարգսի տոնը:
  • Հունվարի 21-25-ին Ստրասբուրգում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը: Հունվարյան նստաշրջանում ԵԽԽՎ պատվիրակները կքննարկեն ռուս-վրացական հակամարտության վերաբերյալ զեկույցը, մասնավորապես, հակամարտության գոտիներում ստեղծված հումանիտար իրավիճակը:

Նախորդ հոդվածը‘Արոնյանը հաղթեց Հոու Յիֆանին’
Հաջորդ հոդվածը‘Ջերմաստիճանն էապես չի փոխվի’