‘Այսօրվանից կմեկնարկի նախընտրական քարոզարշավը’

1020

Հայաստանում փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավը մեկնարկում է այսօր` հունվարի 21-ին:

Նախագահական ընտրություններում նախագահի աթոռի համար պայքար կծավալվի ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի, «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանի, Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի, ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանի, «Ռադիո հայ» ՍՊԸ-ի տնօրեն Անդրիաս Ղուկասյանի, անկուսակցական, էպոսագետ Վարդան Սեդրակյանի և «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանի միջև:

Հիշեցնենք, որ նախագահական ընտրություններում առաջադրման փաստաթղթեր ԿԸՀ էր ներկայացրել 15 քաղաքացի: Նրանցից 7-ը մինչև սահմանված ժամկետը չէին վճարել ընտրական գրավը և դուրս էին մնացել ընտրապայքարից:

Նախորդ հոդվածը‘Ջերմաստիճանն էապես չի փոխվի’
Հաջորդ հոդվածը‘Օրվա աստղագուշակ’