‘Այսօրվանից միգրանտները ռուսաց լեզվի քննություն կհանձնեն’

876

Այսօրվանից  Ռուսաստանում ուժի մեջ է մտնում «ՌԴ-ում այլ երկրների քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» և «Կրթության մասին» օրենքներում կատարված փոփոխությունների նախագիծը, համաձայն որի՝ այսուհետ արտագնա աշխատանքի նպատակով ՌԴ մեկնող բոլոր անձինք պարտավոր են ռուսաց լեզվի նվազագույն գիտելիքների քննություն հանձնել:

Օրենքը վերաբերում է բնակարանաշինության, կենցաղային սպասարկման և առևտրի ոլորտում աշխատել պատրաստվող ներգաղթյաներին: Հատկանշական է, որ Հայաստանից Ռուսաստան մեկնող քաղաքացիների մեծամասնությունը հիմնականում նշված ոլորտներում է աշխատում, հիշեցնում է «ՀԺ»-ն:

Քննությունն անցկացվելու է թեստային տարբերակով: Յուրաքանչյուր դիմորդից 1000 ռուբլի (13 000 դր.) մասնակցության վճար է գանձվելու:

Ռուսաց լեզվի նվազագույն գիտելիքների քննությունից կարող են խուսափել միայն նախկին ԽՍՀՄ երկրների այն քաղաքացիները, որոնք ռուսաց լեզվի գիտելիքների առկայությունը հաստատող՝ մինչ 1991թ-ի սեպտեմբերի 1-ը տրված պետական նմուշի դիպլոմ կներկայացնեն:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ը հեշտացնում է Green card-ի ստացման ընթացակարգը արտասահմանցի ուսանողների համար’
Հաջորդ հոդվածը‘ՊՆ խոսնակ. Գերու հանձնման ժամանակ բարձրացվել է Ադրբեջանում հայ գերիների և պատանդների ցուցակները ներկայացնելու հարցը’